Հասարակություն 

Նոր վթար Սևան-Երևան ճանապարհին. Կան տուժածներ

Օգոստոսի 26-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ին Օպել մակնիշի 34 MV 876 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ս., ծնված 1969 թ.) շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ Ս. Ս.-ը (ծնված 1958 թ.), Է. (ծնված 1977 թ.), Ս. (ծնված 2003 թ.) և Ս. (ծնված 2000 թ.) Ս.-ները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, իսկ Ա. Ս.-ը (ծնված 1973 թ.)՝ Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկա. բժիշկները Ս.Ս.-ի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: ՃՏՊ-ի արդյունքում զոհեր չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից