Թուրքիայի պաշտոնական թերթ Resmi Gazete-ը հայտնում է թուրքական իշխանությունների կողմից կատարած հերթական կադրային փոփոխությունների մասին: Այս անգամ խոսքը վերաբերում է 12 դեսպանների Անկարա ետ կանչելուն և 22 երկրներում դիվանագիտության նոր ներկայացուցիչներ նշանակելուն:
Ավելի վաղ հայտնվում էր, որ դեսպանների փոփոխության մասին որոշումը եղել է դեռ հունիսին, սակայն հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի պատճառով այն հրապարակվում է միայն հիմա:
Հայտնվում է, որ նոր դեսպանների նշանակման մասին կհաղորդվի աստիճանաբար: Մինչև այս պահը հաղորդվել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի, Լեհաստանում Հունաստանում և ԱՄԷ-ում դեսպանների փոփոխություններիմասին: