Քաղաքական 

Գեներալ-գնդապետ Իվաշովը հերքում է, թե Պուտինն իր համաձայնությունն է տվել Սիրիայում թուրքական օպերացիայի հարցում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվածություններ չունեն Սիրիայում թուրքական օպերացիայի մասով, Մոսկվան իր համաձայնությունը չի տվել այդ հարցում: Այս մասին հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

«Քաղաքականության մեջ ճիշտը միշտ էլ քիչ է, իսկ այս հարցում թուրքական կողմի հետ ճիշտ ընդհանրապես չկա: Թուրքական մամուլի հրապարակումներն այն մասին, թե Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություններ ունեն ԻՊ-ի դեմ թուրքական պայքարի մասով, իրականությանը չեն համապատասխանում: Ռուսաստանը չեր կարող իր համաձայնությունը տալ, քանի որ հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնակարգին: Իսկ Թուրքիան իր գործողություններով նպաստում է  տարածաշրջանի իրավական համակարգի  փլուզմանը»,-ասել է Իվաշովը:

Նույն շարքից