«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպս կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները: Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում:
Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում: Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել և այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում