Իտալիայի կենտրոնական շրջաններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իտալական իշխանություններում ունեցած իր աղբյուրին:
Նշվում է, որ 221 մարդ մահացել է Ամատրիչեում, 11-ը՝ Ակկումոլիում, 49-ը՝ Արկուատա-դել-Տրոնտոյում:
Գործակալության տեղեկություններով, հաջողվել է փրկել 238 մարդու կյանք, կա առնվազն 15 անհետ կորած:
Հավելենք, որ այսօր Իտալիայում համազգային սուգ է հայտարարավել: