Հասարակություն 

Վերելակում քաղաքացի էր արգելափակվել

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները վերելակները սպասարկող մասնագետի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել Ռ. Մ.-ին:

Նույն շարքից