Հասարակություն 

Լոս Անջելեսի օդանավակայանը փակվել է կրակոցների մասին հաղորդագրության պատճառով

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի կենտրոնական տերմինալի  թռիչքի և վայրէջքի գոտիները փակվել են կրակոցների մասին հաղորդագրության պատճառով: Այս մասին հայտնում է օդանավակայանի թվիթերյան էջը:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, ոստիկանությունը ստուգում է  կրակոցների մասին ինֆորմացիան, այն դեռ չի հաստատվել: Տեղեկություններ չկան նաև տուժածների մասին:

CBS-ն իր հերթին հայտնում է, որ մարդկանց տարհանել են օդանավակայանից, տարածքում երթևեկությունը դադարեցվել է, հավաքվել են մեծ թվով մորդիկ:

Օդանավակայանը նաև կոչ է արել ուղևորներին կապ հաստատել համապատասխան ծառայությունների հետ իրենց չվերթների ժամերը ճշտելու համար:

Նույն շարքից