Նյու Ջերսի նահանգի Սեկոկուս քաղաքում ոստիկանը փրկել է գնացքի ռելսերի վրա գտնվող ինքնասպանություն գործել պատրաստվող տղամարդուն, այս մասին հայտնում է ABC-ն:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Նշվում է, որ ինքնասպանություն գործել պատրաստվողը «Ես բանտ չեմ գնա, ես բանտ չեմ գնա» գոռալով ցատկել է ռելսերի վրա՝ ցանկանալով հայտնվել գնացքի տակ:
Տեսնելով մոտեցող գնացքը՝ ամերիկացին ծնկի է իջել և ասել «Ես ուղղակի ցանկանում եմ մահանալ, ես ուղղակի ցանկանում եմ մահանալ»:
Սակայն ոստիկանը, չնայած ակտիվ դիմադրությանը, խանգարել է ինքնասպան լինել ցանկացողին իրագործել «երազանքը»: