Մալիի մայրաքաղաք Բամակոյից Փարիզ թռչել պատրաստվող Air France ավիաընկերության օդանավի չվերթը երկու օրով հետաձգվել է օդանավում հայտնաբերված մկան պատճառով, այս մասին հայտնում է BFM TV-ը:
Նշվում է, որ մուկը հայտնաբերվել է օդաչուների խցիկում, իսկ գործող օրենքների համաձայն, նման դեպքերում թռիչքն արգելվում է, քանի որ կրծողը կարող է վնասել էլեկտրալարերը:
Մկանը հայտնաբերելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ եղել, ուստի Air France-ը ստիպված է եղել ուղևորներին տեղավորել հյուրանոցնեում, ներողություն խնդրել և որոշում կայացնել փոխհատուցման մասով:
Կրծողի ճակատագրի մասին որևէ բան չի հայտնվում: