Թուրքիայում գոյություն ունեցող հակամարտությունները չպետք է տեղափոխվեն Գերմանիայի տարածք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ARD-ի հետ հարցազրույց ժամանակ Մերկելն այսպես է արձագանքել հարցին, որը վերաբերել է ավելի վաղ իր կողմից արված կոչին, որ Գերմանիայում գտնվող թուրքերը պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն:
Մերկելը նաև ցանկություն է հայտնել, որ Գերմանիայում երկար տարիներ ապրողները մասնակցություն ունենան այդ երկրի զարգացմանը: Իսկ ինչ վերաբերում է թուրքական ծագում ունեցող գերմանացիներին, կանցլերն ասել է, որ ինքը նաև այդ մարդկանց կանցլերն է: