Սիրիական քրդերի ուժերը կարող են դառնալ թուրքական զինված ուժերի օպերացիայի թիրախը: Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքերով, քրդական ուժերը պետք է հեռանան Եփրատից դեպի արևելք: Անկարան քրդերից պահանջում է ուժերը դուրս բերել նաև Մանբիջից, որն օգոստոսի 12-ին է ազատագրվել ԻՊ-ից՝ 73 օր տևած պաշարումից հետո:
Հավելենք, որ օգոստոսի 24-ին սկսված «Եփրատի վահան» օպերացիային մասնակցում է մոտ 200 թուրք զինվորական և մոտ 150 հատուկջոկատային: