Քաղաքական 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման բանալին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ  ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կդառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության բանալին:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Մամեդյարովը Միխայել Ջանելիձեին հայտնել է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին. «Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանը կողմ է կառուցողական բանակցություններին, որոնց նպատակը ստատուս քվոն փոխելն է»:

Մամեդյարովը չի մեռացել նաև կրկնել ադրբեջանական թեզը, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված շրջաններից»:

Նույն շարքից