Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ պետք է ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ առճակատումից ելք գտնելու համար:
«Մենք չենք կարող ուղղակի երես թեքել Ռուսաստանից, որը շատ բարդ է դարձել: Մենք պետք է առճակատման և աճող լարվածության փուլից անցում կատարենք դեպի ընդհանուր անվտանգությունն ըմբռնելու փուլ»,-ասել է Շթայնմայերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատացան ուկրաինական խնդրից հետո: Հենց այդ ժամանակ սկսվեցին կիրառվել հակառուսական պատժամիջոցներ, որոնք դեռ շարունակվում է: