Օգոստոսի 29-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ գետի մեջ երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 2014 թ. ծնված Ե. Ս.-ը ընկել է Հնաբերդ գյուղի Շիրազի փողոցի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող ջրանցքը, վերջինս ջրանցքից դուրս է բերել տեղի ուժերով: