ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիկը, մեկնաբանելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի խոսքերն այն մասին, որ տեսանելի ապագում Թուրքիային չի տեսնում Եվրամիության կազմում, ասել է, որ այդ դիրքորոշումն Անկարան չի համարում ողջ ԵՄ-ի դիրքորոշումը՝ հավելելով, որ նման հայտարարությունները սպառնում են միության ապագային:
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, թե տեսանելի ապագայում Թուրքիային չի տոսնում ԵՄ կազմում: Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ ԵՄ-ն կորցնում է իր հիմնական անդամ-պետություններից մեկը՝ Մեծ Բրիտանիան, պատրաստ չի Թուրքիային ընդունել իր կազմի մեջ:
«Հայտարարությունը հիմնավորված չէ և չի կարող արտահայտել ԵՄ-ի դիրքորոշումը: Այդ կարծիքը եվրաֆոբիայի դրսևորում է: Դրանք լուրջ սպառնալիք են միության ապագայի համար»,-գրել է Չելիկը թվիթերյան իր էջում: