Հասարակություն 

Մեծամոր քաղաքում բուն է դրել Աստծո բանակ անվանումը կրող աղանդավորական շարժումը

Միացյալ երիտասարդական լիգան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.



«Հայաստանում օրեցօր զարգացող և իրենց արմատները խորացնող աղանդավորական կազմակերպությունները նպատակ ունեն ՀՀ ազգային եկեղեցու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հետևորդներին մասնատել, բաժանել հավատքից:

 

 

2012 թվականից ՀՀ-ում, մասնավորապես Մեծամոր քաղաքում բուն է դրել Աստծո բանակ անվանումը կրող աղանդավորական շարժումը, որի ղեկավարն է Հովհաննես Ջուլֆայանը:

 

 

Երբ կարդում ես այդ պատանի քարոզչի կենսագրականը, հասկանալի է դառնում, թե իրականում ինչ նպատակներ են հետապնդում, որ 1985 թվականին ծնված երիտասարդը միայն կարող է լուրջ բիզնես նպատակներ ունենալ:

 

 

Ձեզ ենք ներկայացնում այդ երիտասարդի քարոզներից մի փոքրիկ հատված, թե ինչպես է նա այսպես ասած փառաբանում Հիսուսին:
Տեղեկացնենք, որ Միացյալ Երիտասարդական Լիգա կազմակերպության գործունեության արդյունքում հայտնի են դարձել մեկ այլ աղանդի մասին տեղեկություններ, որը մայիսի 5-ին պատրաստվում է ՀՀ տարածքում բացել իր «Եկեղեցին», որիմասինկհրապարակենքշուտով»:


Տեսանյութը՝ այստեղ:

Նույն շարքից