Ռազմական Հասարակություն 

Արդեն սեպտեմբերից ռուսներն ու ամերիկացիները կարող են համակարգված գործել սիրիական Հալեպում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը քննարկում են մասամբ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող սիրիական Հալիպում ահաբեկիչների դեմ պայքարը համակարգելու հարցը: Այս մասին Իտերֆաքս գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած անանուն աղբյուրը:

Ենթադրվում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում կողմերը կսկսեն հարվածները համակարգել արդեն սեպտեմբերից:

Նշվում է, որ աշնանը Հալեպում և դրա մոտակայքում պետք է որ մնան միայն այն ահաբեկիչները, որոնք կհրաժարվեն զենքները վայր դնել և հենց այդ ահաբեկիչներին են շրջափակելու և ոչնչացնելու ռուսներն ու ամերիկացիները:

Նույն շարքից