Հասարակություն 

Հռոմի Պապն ընդունել է Մարկ Ցուկերբերգին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ընդունել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Նրանք խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործել աղքատության դեմ պայքարի գործում և ինչպես անել, որ հնարավոր լինի հույս ներշնչել հասարակության ամենախոցելի շերտերին:

Նշվում է, որ Ցուկերբերգը հանդիպմանը ներկայացել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ:

Հավելենք, որ Facebook-ի հիմնադիրը Հռոմում է գտնվում  երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում՝ Luiss-ում, ուսանողների հետ  հանդիպելու համար:

Նույն շարքից