Քաղաքական 

Պուտինը հուսախաբ է արել թուրքերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի աշխատանքներին: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Օգոստոսի 26-ին հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի 71-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին ասված էր Պուտինի որոշման մեջ, որը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:

Ռուսական պատվիրակության մեջ են նաև փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը և այլն:

Նույն շարքից