Հասարակություն 

Շարունակվում են ՀՀԿ երիտասարդների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները

Հայաթ Փլեյս հյուրանոցում շարունակվում են «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա»թեմայով ՀՀԿ-ական երիտասարդների վերապատրաստման դասընթացները` կազմակերպված գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից: Դասընթացների նպատակն է պատրաստել որակյալ և մրցունակ կադրեր քաղաքական ասպարեզի տարբեր ճյուղերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

 



 Ծրագրի 2-րդ օրը մեկնարկեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Դր. Նարեկ Գալստյանի դասախոսությամբ` «Կուսակցական ռազմավարություն. կուսակցության արտաքին ռազմավարությունը. Կոալիցիոն բանակցություններ» թեմայով, որի ընթացքում ներկայացվեցին ռազմավարության տեսակները, նպատակները, խնդիրները և դրանց որոշման փուլերը: Դասախոսության ավարտին գործնական աշխատանքի միջոցով երիտասարդները կատարեցին որոշակի կուսակցության օրինակով SWOT վերլուծություն, վերհանեցին հիմնախնդիրներն ու առաջարկեցին համապատասխան լուծումներ:



2-րդ դասախոսությունը` «Քաղաքական հաղորդակցության դերը կուսակցական գործունեությունում» թեմայով, ներկայացրեց ՀՀ Կառավարման ակադեմիայի դասախոս  Դր. Ռոման Մելիքյանը, ով զուգահեռ իրադարձային ուսումնասիրությունների միջոցով փոքրիկ թեմատիկ մրցույթներ անցկացրեց` հաղորդակցության ընկալման մակարդակի և ձևի ստուգման նպատակով: Մրցույթի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին դասախոսի հեղինակային գրքերով:



Օրվա 3-րդ դասախոսությունը բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում անցկացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Դր. Նվարդ Մելքոնյանը:

 Հավելենք, որ ծրագրային 2-րդ օրվա համար նախատեսված է ևս մեկ դասախոսություն և գործնական աշխատանք:

Նույն շարքից