Թուրքիան Սիրիայում սկսած «Եփրատի վահան» օպերացիայից առաջ դրա մասին տեղյակ է պահել սիրիական կողմին և դա արել է Ռուսաստանի միջոցով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Բոլոր կողմերը տեղեկացված են եղել «Եփրատի վահան» օպերացիայի մասին, այդ թվում նաև Դամասկոսը, որը տեղեկացվել է Ռուսաստանի միջոցով: Մենք չենք պատրաստվում մշտական ուժ լինել Սիրիայում, Թուրքիան օկուպանտ չէ, մենք չենք մտնում պատերազմի մեջ և չենք դառնում հակամարտող կողմ: Սակայն, եթե տարածաշրջանում սպառնալիք լինի մեր անվտանգության համար, մենք չենք կարող չմիջամտել»,-ասել է Քուրթուլմուշը: