Հասարակություն 

Վանաձորի քաղաքապետարանում մարդկանց աշխատավարձերը չեն վճարում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն Է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել Է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։

Ինքը Դարբինյանը, թերթի հետ զրույցում ասել է, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։

Թերթի տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից