Հասարակություն 

Վրաերթի հետևանքով 11-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, այնուհետև հետ ընթանալով` բախվել հետնամասում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ՌԱՖ-4» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:



Վրաերթի հետևանքով 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: 

Նույն շարքից