Հասարակություն 

Ահաբեկչություն Ղրղզստանում Չինաստանի դեսպանատանն մոտ

Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում են Ղրղզստանի իրավապահները:

Նախնական տեղեկություններով, Nissan մակնիշի ավտոմեքենան կոտրել է դեսպանատան արևմտյան դարպասը և պայթել դեսպան նստավայրի դիմաց:

Կատարվածի արդյունքում կա մեկ զոհ՝ ահաբեկիչը, ում մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ: Կան տեղեկություններ անվտանգության աշխատակիցների վիրավորվելու մասին:

Նույն շարքից