Այս գիշեր վրացական Մարնեուլի և Ռուսթավի քաղաքաների հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 150 մարդ, որոնց մոտ սուր աղիքայի թունավորում է ախտորոշվել:
Նախնական տեղեկություններով, թունավորումը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ: Երկրի ՆԳՆ-ն արդեն ուսումնասիրություններ է սկսել գործով:
Այս պահին հիվանդանոցներում գտնվում է 40 մարդ, նրանց վիճակը կայուն է:
Հավելենք, որ Մարնեուլիում տուժածներին այցելել է նաև Վրաստանի վարչապետը: