Հասարակություն 

Երևանում ձերբակալված ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին վաղը կվերադառնա հայրենիք

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում  կալանավորման մասին միջնորդությունը Երևանում մերժվեց, օգոստոսի 31-ին կվերադառնա հայրենիք:

Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ այսօր Միրոնովը գնալու է դեսպանատուն, իսկ դատախազությունից նրան չեն հրավիրել:

Հիշեցնենք, որ Միրոնովը, ում նկատմամբ ԱՄՆ-ը  2016 թվականի մայիսի 11-ին միջազգային հետախուզում էր հայտարարել, Երևանի օդանավակայանում ձերբակալվել էր անցած շաբաթ:

Նույն շարքից