Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ Facebook-ի հիմանդիր Մարկ Ցուկերբերգը վերջինիս արևային մարտկոցներով անօդաչու սարք է նվիրել, որը կարող է ինտերնետ կապ ապահովել աշխարհի հեռավոր անկյուններում:
«Մենք խոսել ենք այն մասին, թե որքան կարևոր է կապը մարդկանց միջև, հատկաապես այն վայրերում, որտեղ ինտերնետ չկա: Մենք Պապին արևային մարտկոցներով անօդաչու սարք նվիրեցինք, որը կարող է ինտերնետ կապ ապահովել վայրերում, որտեղ այն չկա»,-գրել է Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում: