Թուրքական բանակը երկուշաբթի ավելի քան 100 հրթիռային հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուսում, գտնվող ահաբեկիչներին՝ ոչնչացնելով 21 թիրախ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը:
Ընդ որում, չի նշվում, թե կոնկրետ որ ուժերին է հարվածը հասցվել՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմա՞նը, թե՝ Սիրիայի քրդերին, որոնց Անկարան ահաբեկիչ է անվանում:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իր օպերացիան սկսել է օգոստոսի 24-ին՝ դրան տալով «Եփրատի վահան» անվանումը: