Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ակնհայտ է, որ G20-ի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդիպելու են»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը չէր բացառել, որ G20-ի գագաթաժողովի ժամանակ Օբամա-Պուտին ոչ պաշտոնական հանդիպում տեղի կունենա: