Հասարակություն 

Երևի 37 թվականից հետո լրագրողների նկատմամբ նման ռեպրեսիաներ չեն եղել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր ժամը 18:00-ին տեղի է ունենալու Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջոնդրությունը:

Analitik.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ միջնորդության մեջ քննիչը նշել է, թե Անի Հովհաննիսյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի հրապարակման կամ հրապարակային սպառնալիքի եղանակով:

«Բայց  այդ գործի նյութերից ակնհայտ է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել իրականացվել այն ժամանակ, երբ Անալիտիկ կայքում սկսել է հրապարակումներ կատարվել ՎՏԲ-բանկի և այդ բանկում ադրբեջանական կապիտալի վերաբերյալ: Մի կողմից էլ անհասկանալի է, որ չկատարած արարքի համար Անի Հովհաննիսյանին, ով ռիսկ է ունեցել բացեիբաց դուրս գալ ռուսական բանկի դեմ /նշելով որ դրանում կա նաև ադրբեջանական կապիտալ/ արդեն 4 ամիս է պահում են կալանքի տակ, որպեսզի այլևս հրապարակումներ չկատարի: Երևի 37 թվականից հետո լրագրողների նկատմամբ նման ռեպրեսիաներ չեն եղել: Նույնիսկ չենք բացառում, որ Տիգրան Ուրիխանյանն էլ ուղղակի գործիք է ՎՏԲ բանկի ձեռքում և իրեն շորթելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Պատկերացրեց, քրեական գործը հարուցվելու որոշման մեջ նշված է, թե իբր տարաբնույթ ձևակերպումներով Անի Հովհաննիսյանը գումար է ուզել Տ.Ուրիխանյանից»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ մինչև հիմա չի պարզաբանվել, թե ինչ ասել է «տարաբնույթ ձևակերպում»-ը:

Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքներն, թե Հովհաննիսյանը ցանկացել է գումար շորթել ՎՏԲ բանկից՝ փաստաբանն ասաց, որ կայքի գովազդային մասի պատասխանատուն կապ է հաստատել ոչ միայն ՎՏԲ-ի, այլ նաև շատ այլ բանկերի և ընկերությունների հետ՝ անելով համագործակցության աշխատանքներ:

Նույն շարքից