Հասարակություն գլխավոր 

Արամ Մանուկյանին վիրահատել են. Նրան հաշմանդամություն չի սպասում

Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը հաջող է ընթացել և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, Մանուկյանը քայլելու հետ խնդիրներ չի ունենա. «Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես մենք նախատեսել էինք, սա վերջնական վիրահատությունը, Արամ Մանուկյանը հաշմանդամություն չի սպասում»:

Մանուկյանի խոսքերով, Պավլիկ Մանուկյանի որդու ոտքի բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ է տեղադրվել, ինչը  նվազեցնում է հետագայում ցանկացած խնդիր:

Հավելենք, որ Արամ Մանուկյանը դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:

Նույն շարքից