Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած երկու քաղաքում շաբաթ օրը երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ։
Առաջին պայթյունը որոտացել էր Բաղդադից 70 կմ հյուսիս-արեւելք ընկած Բալադ Ռուզ քաղաքի շուկայում։ Երկրորդ ռումբը պայթել էր այնտեղ որոշ ժամանակ անց։ Ըստ գործակալության տեղեկությունների կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 11 մարդ։
Իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 5 զոհի մասին։ Արաբական որոշ լրատվամիջոցներում նշվում է 15 զոհի մասին։
Եվս մեկ պայթյուն որոտացել է Սամարրա քաղաքում, որտեղ ականապատ մեքենան պայթել էր շիական ոստիկանության հսկիչ անցումային կետի մոտ։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր կառավարական խմբավորումների 8 ներկայացուցիչ, եւս 15-ը վիրավորվել էին։