Քրդական PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր՝ փետրվարի 28-ին կոչ է արել իր կողմնակիցներին վայր դնել զենքը եւ քրդական խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված կոնգրես անցկացնել:
«Մեր գլխավոր նպատակը միշտ եղել է կարգավորման հասնել դիվանագիտական ճանապարհով: Առաջարկում են PKK-ի անդամներին մասնակցել քրդական հարցին նվիրված գարնանը կայանալիք կոնգրեսին, որպեսզի այնտեղ զինված պայքարի դադարեցման մասին առավելագույնս հնարավոր պատմական որոշում կայացվի, որին փոխարինելու կգա ժողովրդավարական խաղաղ քաղաքականությունը»,- Թուրքիայի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սըրը Օնդերը՝ մեջբերելով ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի հայտարարությունը:
Կոնգրեսի անցկացումն ու PKK-ի անդամների կողմից զենքի հանձնումը կնպաստի խաղաղ կարգավորման գործընթացին, հավելել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչին Աքդողանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: