Փետրվարի 28-ին, ժամը 17.54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ննջասենյակում այրվել է անկողին, իսկ հատակին հայտնաբերել են 1970 թ. ծնված Վ. Ս.-ի դին: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն