ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում կալանքի մասին միջնորդությունը Երևանում մերժվեց, Երևանից ուղևորվել է Մոսկվա: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Ավելի վաղ Ներսիսյանը հայտնել էր, որ Միրոնովն ազատ է և ցանկացած պահի կարող է լքել Հայաստանի տարածքը: