Քրդական միավորումները սկսել են հեռանալ Եփրատի արևելյան ափ՝ կատարելով Անկարայի պահանջը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարին:
Օմեր Չելիկի խոսքերով, քրդերի մի մասն արդեն անցել է Եփրատի արևելյան ափ, սակայն արևմտյան ափում դեռ ուժեր կան, որոնք պահում են իրենց դիրքերը, ինչը թուրքերի համար անընդունելի է:
Խոսելով քրդերի հետ հաշտության մասին՝ թուրք նախարարն ասել է, որ Դեմոկրատական միություն քրդական կուսակցությունն ահաբեկչակա խմբավորում է, իսկ Թուրքիան՝ անկախ պետություն, ուստի կողմերի միջև հաշտության համաձայնագիր լինել չի կարող:
Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին՝ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը հայտարարել էր, որ թուրքերն ու քրդերը պայմանավորվել են հաշտության մասով: Դրանից հետո սիրիական ընդդիմությունը հերքել էր դա՝ նշելով, որ խոսքը վերաբերում է միայն ժամանակավոր հրադադարին: