Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կողմ է արտահայտվել Ռուսաստանին G8 վերադարձնելուն: Այս մասին նա խոսել է RedaktionsNetzwerk Deutschland-ի հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ բանակցելը բարդ է, սակայն ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ պետք է բանակցել Մոսկվայի հետ լարվածության հետագա աճից խուսափելու և վստահությունը վերականգնելու համար:
Շթայնմայերը հավելել է, որ G8-ի անդամները պատրաստ կլինեն խոսել Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ նկատելի արդյունքներ կլինեն Սիրիայում և Ուկրաինայի արևելքում: