Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ Միսսուրի նահանգում 36-ամյա տղամարդը գնդակահարել է 7 մարդու, իսկ այնուհետեւ՝ ինքնասպանություն է գործել:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջեֆ Քինդերի խոսքերով, 4 սպանված քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են մասնավոր տներում: Իսկ չարագործը ինքնասպանություն է գործել հանցագործության վայրի մոտակայքում գտնվող ավտոմեքենայում:
Սպանության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն, կատարվում է հետաքննություն:
Բացի այդ, հանցագործության վայրի մոտակայքում բնական ճանապարհով մահցել է տարեց մի կին:
Ոստիկանների վարկածներից մեկի համաձայն, նա կարող էր վախից կաթված ստանալ: