Արդեն հայտնել ենք այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Սերգեյ Միրոնովը, ում կալանքի մասին միջնորդությունը Երևանում մերժվեց, արդեն լքել է Հայաստանի տարածքը:
Մոսկվայում նա լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում իրեն վերաբերվել են այնպես, ինչպես հյուրին կվերաբերվեին, որևէ ճնշում չի եղել:
«Հայաստանյան իշխանությունների վերաբերմունքի մասին միայն դրական կարող եմ արտահայտվել: Նրանք ինձ վերաբերվում էին, ինչպես կվերաբերվեին հյուրին: Ամեն ինչ կարգին է, որևէ ճնշում չի եղել»,-ասել է Միրոնովը: