Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ահաբեկիչների գործողությունների հետեւանքով Իրաքում զոհերի թիվը փետրվար ամսին հասել է 1,1 հազար մարդու:
Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկույցում, որտեղ նշված է, որ շուրջ 611 սպանվածները խաղաղ բնակիչներ են:
Բացի այդ ավելի քան 2280 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 1353-ը՝ խաղաղ բնակիչներ են:
ՄԱԿ-ի զեկույցում տեղ գտած թվում նշված չեն ԻՊ խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքները, որը գրավել է Իրաքի զգալի հատվածը: