Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվելու են օրակարգում ակտուալ բոլոր հարցերը:
«Հիմա ճգնաժամերով հարուստ աշխարհում շատ կարևոր է ԵԱՀԿ-ի դերը: Հնարավոր է՝ այդ դերը երբեք այսքան կարևոր չի եղել: Հանդիպման ժամանակ մենք քննարկելու ենք բոլոր ակտուալ հարցերը՝ Ուկրաինայի ճգնաժամից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Մենք կխոսենք նաև խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին»,-ասել է Շթայնմայերը: