Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Է, ասենք թե այս աղջիկը էլ երբեք չի գրի, որ ՎՏԲ Հայաստան բանկի երեք տոկոսի բաժնետերը Ադրբեջանի Նավթային պետական հիմնադրամն է։ Ի՞նչ դրանից` այլևս ՀՀ քաղաքացիների վճարումները այդ մասով էլ չ՞են ուղղվելու Ադրբեջանի բյուջե մեր զինվորներին սպանող զենք գնելու համար։ Թե մեր, իրականում բարեկամ երկրին դուր գալու համար, հիմա էլ, մուծվելով մեր զինվորի վրա կրակող թշնամուն, պիտի շնորհակալություն հայտնենք, որ նման բախտ է մեզ վիճակվել։ Ամոթ է` թողեք գոնե դուրսը մնա նախաքննության ժամանակ, հալբաթ կամուսնանա, մի տղա երեխա կունենա, որը կգնա ծառայելու իհարկե` սահման, որ պաշտպանի թուրքի հարձակումներից Ձեր եղած ու կառուցվող դղյակները։ Դեմը ընտրություններ է, գոնե ձևի համար փորձեք Ձեզ մեծահոգաբար պահել, տղամարդավարի, տո այ, աղջկա հետ ռազբորկա անողներ։