Հասարակություն 

Երանոսյանին նկատել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ էր ուղարկվել: Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց:

«Ժողովուրդ»-ի թղթակիցն օրերս նրան նկատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս: Ինչպես հայտնի է՝ հենց ՀՔԾ-ն է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը: Թերթին այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Լեւոն Երանոսյանը ՀՔԾ էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՞ նրան իր եղբոր հետ կապված էին կանչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից