Քաղաքականություն 

«Ոսկի զավակներին» տեղավորելու երեւույթը թափանցել է Հայաստանի բոլոր ոլորտներ. «Ժողովուրդը»

analitik.am

«Ժողովուրդը» թերթը  գրում է. ««Ոսկի զավակներին» տեղավորելու երեւույթը թափանցել է Հայաստանի բոլոր ոլորտներ: Արդյունքում պաշտոնները սկսել են նաեւ «ժառանգել»: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի պաշտոնը արդեն մի քանի տարի է՝ զբաղեցնում է Արմեն Գաբրիելյանը, որը ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի որդին է: Գաբրիելյան կրտսերը իր ներկայիս պաշտոնում փաստացի փոխարինել է իր հորը:

«Ժողովուրդ»-ը Դերենիկ Գաբրիելյանից փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ հենց իր որդին է իր նախկին պաշտոնում նշանակվել, եւ արդյոք դրան նպաստել են իր մտերիմ հարաբերությունները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Ինքը (Արմեն Գաբրիելյանը,- խմբ.) սկզբից աշխատել է բանվոր, բռնցքամարտով է պարապել, բարձր արդյունքների չհասավ և որոշեց զբաղվել մանկավարժությամբ: Ինչպես օրենքն է պահանջել, մասնակցել է մրցույթի, անցել է համապատասխան կուրսեր, հանձնել է քննություններ եւ շահել: Իհարկե, չի նպաստել (Գագիկ Ծառուկյանը,- խմբ.): Ես այնպիսի ճանապարհ եմ անցել, եթե իմ զավակը լինի ոչ արժանի այս պաշտոնին, եւ ես զգայի, որ նա իր պարտականությունները ճիշտ չի կատարում, առաջինը ես դեմ կքվեարկեի»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից