Փետրվարի 28-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Արսեն Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Կատարվում է քննություն։