Հասարակություն 

Ինչու է Հերմինե Նաղդալյանը վաճառել իրեն պատկանող «Սիսիան բուատ» ընկերությունը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին: Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ:

Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին: Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը: Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր կուտակվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից