Հասարակություն 

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին Գյումրիում բավականին կոշտ են ընդունել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ կատարած այցի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բավականին կոշտ են ընդունել։ Պատճառը կառավարությունում այդ մասնաճյուղը լուծարելու և Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտին միացնելու որոշման նախագիծն է: Տնտեսագիտականի ուսանողադասախոսական կոլեկտիվը դեմ է այդ նախագծին։ Մեր տեղեկություններով, այդ միավորմանը ձգտում և դրա խոստմանը հասել է Մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր, Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը։ Տնտեսագիտականի ռեկտոր Սամսոն Դավոյանը հաստատեց, որ դասախոսներն ու ուսանողները շատ վրդովված են նախարարին ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից