Հասարակություն 

Վիգեն Սարգսյանը նախատել է Արմեն Մուրադյանին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը սիրում է հանրության ուշադրության կենտրոնում լինել, նոր հանձնարարական է իջեցրել աշխատակազմին։

Նախարարությունում մեր աղբյուրները փոխանցում են, որ ամռանը նա մի քանի անգամ հավաքել է լրատվականի աշխատողներին եւ ամենայն լրջությամբ հորդորել ֆեյքեր բացել, որպեսզի ինտենսիվորեն «լայք ու շեյր» անեն նախարարի մասին լուրերը։ Որոշ ժամանակ հետո նախարարը նախատել է պասիվ, գովաբանել ակտիվ ֆեյքերին։ Կատարվածի մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի հովանավորյալն է Մուրադյանը։ Ասում են՝ Սարգսյանը նախատել է նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից