Քաղաքականություն 

«էլիտար» տաքսի ծառայության տնօրենը՝ ՏԻՄ ընտրությունների «Համախմբում» կուսակցության ցուցակում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ որդին՝ Վիկտոր Դարբինյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ներկայանում է «Համախմբում» կուսակցության ցուցակով։

Նա ցուցակի երկրորդ համարն է։ Վիկտոր Դարբինյանը Վանաձորի «էլիտար» տաքսի ծառայության տնօրենն է։ Նա ամիսներ առաջ քաղաքապետին մեղադրել է իր բիզնեսը ձեռքից խլելու փորձերի մեջ, անգամ դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Սամվել Դարբինյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձում է իր ընկերության՝ Վանաձորում ուղևորափոխադրման ծառայություն իրականացնելու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ընկերությունն ու գույքը գրանցել իր անվամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից