Քաղաքականություն 

Ով է լինելու Սևանում Հանրապետականի թեկնածուն. «ՀԺ»

analitik.am

«Հայակական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Սևանում ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու: Երեկվա դրությամբ առաջադրվել Էին հինգ թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ անդամ են։

Խոսքը Սևանի նախկին քաղաքապետեր Գևորգ Մալխասյանի ու Աշոտ Ալեքսանյանի մասին է: Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դեռ չէր առաջադրվել հավանաբար սպասելով ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայացվի այսօր։ Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե Սևանում ի վերջո ո՞ւմ են առաջադրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, որ այդ հարցին այսօր կպատասխանի։ Այսօր ժամը 6-ին ավարտվում են առաջադրումները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից